Ռոբերտ Քոչարյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը մեկնարկեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Քոչարյան

Ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով  դատական նիստը:

Նոյեմբերի 7-ին դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ պաշտպանների միջնորդությունը և դատական նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 7-ը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

ՀՀ 2-րդ նախագահը կալանքի տակ է հունիսի 25-ից: ՀՀ 2-րդ նախագահը մեղադրանքները չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Դատական նիստին ուղիղ եթերում կարող եք հետևել այստեղ։