«22 ապօրինի անազատության մեջ եմ գտնվել»․ Արսեն Բաբայանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Արսեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի և իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անձնական երաշխավորության հիման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Արսեն Բաբայանն ազատ է արձակվել։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նախկին պաշտոնյան ասել է, որ լավ է։

«22 ապօրինի անազատության մեջ եմ գտնվել, գնամ տուն, ավելի ուշ կխոսենք»,-  ասել է Արսեն Բաբայանը։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը մեղադրվում է իշխանությունը յուրացնելուն օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։