«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորի հարցին ի պատասխան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, ինչպես արդեն նշել ենք, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

ՀՀ 2-րդ նախագահի պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Դատավորը Ռոբերտ Քոչարյանիից հետաքրրքվել է՝ միանո՞ւմ է պաշտպանների միջնորդությանը։

«Կասկածո՞ւմ եք», - ի պատասխան՝ հարցրել է Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորի մյուս հարցին՝ ցանկանո՞ւմ է որևէ բան ավելացնել, նա պատասխանել է. «Լավ բաներ չեմ ասելու, լավ է՝ չասեմ»։

Տեսանյութեր

Live

Լրահոս