Աննա Դանիբեկյանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի միջնորդությունը որոշելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Աննա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ պաշտպանական խումբը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին, ինչին դեմ են մեղադրող դատախազներն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դատական ակտ կայացնելու։

Որոշումը կհրապարակվի ժամը 16։00-ին։