Թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկված քաղաքացու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Հասարակություն

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմարմիջոցներ է ձեռք բերում և զբաղվում դրանց իրացմամբ:

Նոյեմբերի 8-ին, ժամը 17-ի սահմաններում, վարչության քրեական հետախույզները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, հիշյալ անձին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված և յուրահատուկ հոտով, մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կասկածվողը ձերբակալվել է:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Տեսանյութեր

Live

Լրահոս