Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի գրադարանին է նվիրել Հայկ Դեմոյանի գիրքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության ֆորումի շրջանակներում ֆորումի գրադարանին խորհրդանշական նվերներ հանձնեց: Այդ մասին վարչապետը գրառում է արել ֆեյսբուքյան էջում և տեսանյութ հրապարակել։

«Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին հանձնում եմ խորհրդանշական նվեր՝ Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի մասին»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։