Unibank

Unibank Mobile

Պատրիարք Կիրիլը Բաքվում կմասնակցի աշխարհի հոգևոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը նոյեմբերի 14-ին կլինի Բաքվում եւ կմասնակցի աշխարհի հոգեւոր առաջնորդների գագաթաժողովի բացմանը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով պատրիարքի մամուլի ծառայությանը։

«Այցի շրջանակում Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը կօծի նաեւ Բաքու քաղաքի Ուղղափառ սուրբ կանանց տաճարը»,- տեղեկացրել են մամուլի ծառայությունում։

Նշենք, որ Բաքվում նոյեմբերի 14-15-ին տեղի կունենա աշխարհի կրոնական առաջնորդների II գագաթաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ՈւՄՎ) նախագահ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին եւ ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։ Հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգեւոր առաջնորդներ տարբեր երկրներից։ Գագաթաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը եւ Ադրբեջանի իշխանությունները։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս