Դատարանը հեռացավ՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Իրավական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստը հետաձգվեց։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանը որոշումը կհրապարակի ընդմիջումից հետո։ 

Հիշեցնենք, որ 63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս