Դատավորը մերժեց Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը․ նա ինքնաբացարկ չի հայտնի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

դատավոր

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավոր Մնացական Մարտիրոսյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից:

Դատավորը որոշեց մերժել Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը՝ ներկայացված հիմքերը համարելով անհիմն:

Ըստ Մանվել Գրիգորյանի պաշտպանական թիմի՝ նախագահող դատավորը շրջանցել է օրենքը և Մանվել Գրիգորյանի՝ առողջական ծանր վիճակի և դատական նիստերին ներկա չգտնվելու պայմաններում շարունակել գործի քննությունը:

Հիշեցնենք, որ 63-ամյա Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

Տեսանյութեր

Live

Լրահոս