ԱԺ նախագահին հնարավորություն է տրվում մասնակցելու ԱԽ նիստերին, անդամ չի դառնում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

 

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանի կողմից քննարկման ներկայացվեց նախագիծ, որով նախատեսվում է, որ Ազգային ժողովի նախագահը պետք է իրավունք ունենա մասնակցել Ազգային անվտանգության խորհրդի նիստերին։

Կարապետյանը նշեց, որ խորհրդարանական երկրում Ազգային ժողովը պետք է հնարավորություն ունենա վերահսկել գործադիրի բոլոր գործողությունները, և դրանցից մեկն էլ ԱԱԽ-ի գործունեությունն է, որ ղեկավարում է վարչապետը։

Հենց այն պատճառով, որ վարչապետն է ղեկավարում Ազգային անվտանգության խորհուրդը, ԱԺ նախագահը չի կարող լինել այդ հանձնաժողովի անդամ՝ ենթակա լինել վարչապետին։ Սակայն կկարողանա մասնակցել նիստերին, առաջարկներ ներկայացնել՝ առանց քվեարկելու իրավունքի։