ԻՊ անդամ ԱՄՆ քաղաքացին մնացել է Հունաստանի ու Թուրքիայի չեզոք գոտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

ԻՊ

Թուրքիան  Հունաստան  է արտաքսել  «Իսլամական պետություն»  (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկին, ով ԱՄՆ-ի քաղաքացի է։ Գրել է Ermenihaber-ը։

Սակայն հույն սահմանապահները թույլ չեն տվել, որ նա հատի սահմանը և ահաբեկչին հետ են ուղարկել։ Իսկ  թուրքական կողմն էլ հրաժարվել է հետ ընդունել ԻՊ-ի անդամին։ Դրա հետևանքով ահաբեկիչը մնացել է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա գոտում։

Նշյալ անձը, ում  անունը չի հրապարակվում,  կալանավորվել էր Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում։ Դրանից հետո ահաբեկիչը տեղափոխվել է Թուրքիայի Էդիրնե քաղաք։

Աղբյուրը նշում է, որ առաջիկայում Թուրքիան կրկին ԻՊ-ի մի շարք անդամների արտաքսելու է։ Այդ անձինք օտարերկրացիներ են, նրանց մեջ կան Ֆրանսիայի, Իռլադիայի, Գերմանիայի քաղաքացիներ։ Արդեն հայտնի է, որ այս պահին Թուրքիան իր երկրից արտաքսել է 1 դանիացու և 1 ամերիկացու։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ Թուրքիան չի կարող որպես ճամբար ծառայել ԻՊ-ի ահաբեկիչների համար։