Մանվել Գրիգորյանը դատարանում շնչառական նոպա է ունեցել, նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Մանվել

Գեներալ Մանվել Գրիգորյանի գործով հերթական դատական նիստի երկրորդ ընդմիջումից հետո Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ Գրիգորյանի մոտ շնչառական անբավարարության նոպա է սկսել, ինչից հետո նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ:

«Պրակտիկայում չեմ հիշում, որ ամբաստանյալը նման վիճակում դատարան ներկայանա, նրան անգամ չհարցնեն՝ ի վիճակի՞ է շարունակել ներկա գտնվել նիստին, կարո՞ղ են շարունակել: Էլ չեմ խոսում խնամակալի ուղեկցության մասին»,- լրագրողների հայտնել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանն առողջական խնդիրների պատճառով մի քանի ամիս է՝ չէր ներկայանում դատական նիստերին: Նրան դատական նիստերի դահլիճ են բերել սայլակով, շտապօգնության բժշկի ուղեկցությամբ, արհեստական ապարատը միացրած:

Դահլիճում, ինչպես արդեն նշել ենք, Մանվել Գրիգորյանին նրա աջակիցներն ընդունել են «ողջո՛ւյն գեներալին», «առողջությո՛ւն զորավարին» վանկարկումներով ու ծափերով: