Պորոշենկոն մեղադրվում է բանակից 34 միլիոն գրիվեն գողանալու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական, փաստաբան Անդրեյ Պորտնովը երկրի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է բանակի համար նախատեսված դրամական միջոցները մսխելու համար: Այդ մասին РЕН TV-իհաղորդմամբ՝  Պորտնովը գրել է Telegram-ի իր էջում։

Ըստ փաստաբանի՝ Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանն արձագանքել է իր դիմումին և Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին հարկադրել Պորոշենկոյի դեմ հերթական քննությունն սկսել:

Փաստաբանը հայտարարել է, որ 2014 թվականի հուլիս ամսին Պորոշենկոյի մերձավորները բանակին պատկանող 34 միլիոն գրիվենը փոխանցել են Linway Management LLP արտասահմանյան ընկերությանը: Կոռուպցիոն սխեմայում ենթադրաբար ներքաշված է նաև «Ուկրէքսիմբանկ»-ը, որը պատկանում է Պորոշենկոյի կնոջ ազգականին:

«Դուք սեփական գրպանը նախընտրեցիք պետական շահից, և մենք քայլ առ քայլ ձեր դիմակը կպատռենք»,- հավելել է Պորտնովը:

Տեսանյութեր

Live

Լրահոս