Ֆրանսիայում երկրաշարժի հետևանքով տներ են քանդվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News 

ասֆլատ

Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Լե Թեյ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով  30 տուն ավերվել է, 250-ը՝ զգալի վնասներ են կրել:  

5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մոնտելիմար քաղաքի մերձակայքում: Ստորերկրյա ցնցումները տևել են ընդամենը 10 վայրկյան։ Ցնցումները զգացվել են նաև Լիոնում, Մոնպելյեում, Ավինյոնում:

Երկրաշարժի հետևանքով 3 մարդ է տուժել: Զոհերի մասին տեղեկություններ չկան։