Օդանավակայանի ավտոտեխսպասարկման կետից պարբերաբար դիզվառելիք գողացողը բերման ենթարկվեց

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

դիզվառելիք

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, օդանավակայանի վարչական տարածքի ավտոտեխսպասարկման կետից պարբերաբար դիզելային վառելիքի գողություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 11-ին՝ ժամը 20։30-ին, օդանավակայանի գծային բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի 32-ամյա մի բնակչի, որը տվել է խոստովանական բացատրություն:

Նախապատրաստվում են նյութեր: