ԵԱՏՄ-ի ամենամեծ կապիտալը մարդն է, այս միությունն այլընտրանք չունի. Տիգրան Սարգսյան

ՄՈՍԿՎԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News

Եվրասիական տնտեսական միության ամենամեծ կապիտալը մարդն է, և շատ կարևոր է, թե որքանով կհաջողվի երիտասարդներին համակել  մեր երիտասարդ միության կենսունակության գաղափարներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մոսկվայում  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Բարձրագույն տնտեսական դպրոցի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ԵՏՀ ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ 

«ԵԱՏՄ-ն մեր տարածաշրջանում այսօր այլընտրանք չունի։ Այս մասին են վկայում համաշխարհային զարգացման տենդենցները։ Աշխարհում այսօր կա գրեթե 50 տնտեսական տարածաշրջանային միություններ, և պետությունների համար պարզ է, որ միասին ավելի հեշտ է հաղթահարել դժվարություններն ու ստեղծել հարմարավետ պայմաններ բիզնեսի ու մարդկանց համար», - նշել է Սարգսյանը։ 

ԵՏՀ նախագահը հավելել է, որ «ԵԱՏՄ-ն ստանում է տասնյակ առաջարկներ՝ համագործակցելու այլ երկրների և տնտեսական միությունների հետ»։ «Այսպես, բոլորովին վերջերս ԵԱՏՄ-ն ստորագրեց փոխհամաձայնության հուշագիր Աֆրիկյան միության հետ։ Մեր միությունն իր ինտեգրացիոն հնարավորություններով աշխարհում երկրորդն է՝ Եվրամիությունից հետո։ Եվ սա մենք ունենք միայն հինգ տարվա աշխատանքի արդյունքում», - հավելել է Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։