ՄՈՍԿՎԱ, 12 ՆՈՅԵՄԲԵՐ, 24News
Եվրասիական տնտեսական միության ամենամեծ կապիտալը մարդն է, և շատ կարևոր է, թե որքանով կհաջողվի երիտասարդներին համակել մեր երիտասարդ միության կենսունակության գաղափարներով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մոսկվայում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և Բարձրագույն տնտեսական դպրոցի կազմակերպած քննարկման ժամանակ ասել է ԵՏՀ ղեկավար, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«ԵԱՏՄ-ն մեր տարածաշրջանում այսօր այլընտրանք չունի։ Այս մասին են վկայում համաշխարհային զարգացման տենդենցները։ Աշխարհում այսօր կա գրեթե 50 տնտեսական տարածաշրջանային միություններ, և պետությունների համար պարզ է, որ միասին ավելի հեշտ է հաղթահարել դժվարություններն ու ստեղծել հարմարավետ պայմաններ բիզնեսի ու մարդկանց համար», - նշել է Սարգսյանը։
ԵՏՀ նախագահը հավելել է, որ «ԵԱՏՄ-ն ստանում է տասնյակ առաջարկներ՝ համագործակցելու այլ երկրների և տնտեսական միությունների հետ»։ «Այսպես, բոլորովին վերջերս ԵԱՏՄ-ն ստորագրեց փոխհամաձայնության հուշագիր Աֆրիկյան միության հետ։ Մեր միությունն իր ինտեգրացիոն հնարավորություններով աշխարհում երկրորդն է՝ Եվրամիությունից հետո։ Եվ սա մենք ունենք միայն հինգ տարվա աշխատանքի արդյունքում», - հավելել է Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։