Unibank

Unibank Mobile

«Իմ քայլի» պատգամավորի «Ռոլեքս» ժամացույցը գտել է մի կին և հանձնել ոստիկաններին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Նոյեմբերի 11-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի ավտոմեքենայից գողություն է կատարվել։ Պարզաբանենք, որ ԱԺ պատգամավորը նոյեմբերի 11-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ներկայացրել, որ Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կայանված իր մեքենայի սրահից գողացել են «Ռոլեքս» ժամացույցը։

Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հաղորդումից հետո ձեռնամուխ են եղել դեպքի հանգամանքների բացահայտմանը։ Ենթադրյալ դեպքի վայրի շրջակայքում իրականացրած միջոցառումների ընթացքում տարածքում առևտրով զբաղվող մի կին ոստիկաններին է ներկայացրել ժամացույցը և հայտնել, որ այն գտել է Վ․ Վաղարշյան-Ա․Ավետիսյան փողոցների խաչմերուկի մոտակայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ թալանել են Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ Ռուստամ Բաքոյանին:

Տեսանյութեր

Live

Լրահոս