Մոլդովայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

1

Մոլդովայի խորհրդարանը 52 ձայնով անվստահություն է հայտնել Մայա Սանդուի կառավարությանը, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Զինաիդա Գրեչանին:

Մոլդովայի Սոցիալիստական կուսակցությունը նախաձեռնել էր Սանդուի կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը: Նախարարական կաբինետի հրաժարականի համար անհրաժեշտ էր 101 հնարավոր ձայներից առնվազն 51-ը:

«63 կողմ ձայներով հաստատվել է կառավարությանն անվստահություն հայտնելու քվեարկությունը», - ասել է Գրեչանին:

Տեսանյութեր

Live

Լրահոս