Փաշինյանի ծրագրերի ի՞նչը քննադատենք, դրանց մեջ հայրենասիրության պակա՞ս կա․ ԱՀ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

«Վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ ստացել ենք բոլոր հարցերի պատասխանը և մի բան էլ ավելի»,- 24News-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Գագիկ Պետրոսյանը՝ մանրամասնելով, թե չէին սպասում, որ արցախյան հարցի շուրջ հայաստանյան իշխանությունները նման դիրքորոշում կունենան։

«Եթե նախկինում՝ թավշյա հեղափոխությունից առաջ, Արցախը դեմոկրատական զարգացմամբ մի քանի քայլ առաջ էր Հայաստանից, ապա այդ փոփոխությունից հետո պարզվեց, որ մենք հետ ենք ընկնում։ Հենց այդ հանգամանքն էլ նպաստել է Արցախի քաղաքական դաշտի ակտիվացմանը»,- ասաց պատգամավորը։