ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
«Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամը չի հանգուցալուծվել»,- այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: «Ազգային ժողովն ու մյուս պետական մարմինները պետք է փորձեն լուծել ճգնաժամը: Աննորմալ է, որ երկրում շարունակվի իրավիճակ, երբ Սահմանադրական դատարանը շարունակում է գործել այսպիսի մթնոլորտում»,-շեշտել է Վարդանյանը՝ խոսելով այդ մարմնի նկատմամբ քաղաքացիների մոտ առկա անվստահության մասին: Պատգամավորը վստահ է՝ համար մեկ սուբյեկտը, որ պետք է շահագրգռված լինի Սահմանադրական դատարանի խնդրի լուծմամբ՝ հենց ՍԴ -ն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ բարձրագույն դատարանը մերժել է քննել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը: Դրանից հետո Վարդանյանն ու իշխող ուժի այլ ներկայացուցիչներ հայտարարել էին, որ իրենց գործիքակազմը սպառված չէ և իրենք շարունակելու են քայլեր ձեռնարկել՝ այս մարմնում առկա խնդիրները հանգուցալուծելու համար: