Փաշինյանը Փարիզում ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր շտաբում ընթացող 40-րդ Գլխավոր կոնֆերանսի «Reinventing learning» թեմատիկ քննարկմանը ներկայացրեց Հայաստանում 10 մլն ծառ տնկելու նախաձեռնությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն իր ելույթը հեռարձակեց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Մենք այժմ մի նախաձեռնություն ունենք. մեր երկրի բնակչությունը 3 մլն է, սակայն 2020թ. մենք պատրաստվում ենք 10 մլն ծառ տնկել մեր երկրում, ինչը կլինի մեր ներդրումը կլիմայի գլոբալ փոփոխությունների դեմ պայքարում: Իհարկե, միայն դա չի լինի մեր ներդրումը, մենք այդ հարցի վերաբերյալ բազմաթիվ այլ ծրագրեր ունենք»,- ասաց Փաշինյանը:

Քննարկմանը մասնակցում են նաև Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին, Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: