Հրդեհ Ուրցաձոր գյուղում. այրվել է 70 հակ անասնակեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Նոյեմբերի 12-ին, ժամը 18:16-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի 2-րդ փողոցում անասնագոմ է այրվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուրցաձոր գյուղի Անդրանիկի փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել՝ 20:34-ին:

Այրվել են անասնագոմի փայտյա տանիքը (մոտ 90 քմ), 70 հակ անասնակեր և ամբողջությամբ վնասվել են անասնագոմի տանիքի ազբոշիֆրերը: