Հանդիպումներ՝ Կոնգրեսում և Սենատում․ Մակունցի գլխավորած խումբը ԱՄՆ-ում է. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Մակունց

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորած հայ-ամերիկյան բարեկամության խումբը երեկ մեկնել է ԱՄՆ, որտեղ ծրագրված են չափազանց հագեցած օրակարգով հանդիպումներ Կոնգրեսում և Սենատում։

Վաշինգտոնում հանդիպումներից հետո Մակունցը և պատվիրակության անդամ ԼՀԿ նախագահ Մարուքյանը կմեկնեն Լոս Անջելես, որտեղ կարևոր հանդիպումներ կլինեն տեղի հայ համայնքի ղեկավարների և ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: