2016 թ․ համեմատ արտագաղթի միտումներն 90 տոկոսով նվազել են․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Փաշինյան

Նախորդ տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով:  Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսելով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման մասին՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր Հայաստանում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա արդյունք է նրա, որ հին և նոր Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում: Կառավարության ռազմավարությունը հետևյալն է. Հատկապես նոր Սփյուռքի ներկայացուցիչների վերադարձի համար բոլոր հնարավորությունները ստեղծել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն սկսվեն այս տարի, վերջնական լուծման համար ժամանակ կպահանջվի:

«2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտ 90 տոկոսով»,- նշել է Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ մինչ վիզաների ազատականացման թեմայով լուծումների գալը Հայաստանում արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով ինչը կնպաստի Հայաստանում ներգաղթի գործընթացին։

«Հայաստանը պետք է հպարտ լինի Սփյուռքով, Սփյուռքն էլ Հայաստանով: Ես համոզված եմ, որ այդ խնդիրն իրար հետ կլուծենք»,- ասել է Փաշինյանը: