Ինչո՞ւ չընդունվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

աննա

«Իմ քայլի» պատգամավոր Աննա Կապապետյանի ներկայացրած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ-ն չի ընդունել։ Նախագծին դեմ է քվեարկել 14 պատգամավոր, կողմ՝ 66, 20-ը ձեռնպահ էին։

Նախքան քվեարկությունը՝ վարման կարգով ելույթ է ունեցել պատգամավոր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: 

«Առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված է խորհրդարանական երկրներում: Այն փաթեթը, որը ներկայացված է, ամբողջական լուծում չի առաջարկում, մեր առաջարկությունները մերժել են, և մենք դեմ կքվեարկենք»,-հայտարարել է Տարոն Սիմոնյանը:

Աննա Կարապետյանը պարզաբանել է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, և եթե այդքանից հետո չեն հասկացել ու  դեմ են քվեարկելու, իրենց իրավունքն է:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արտահայտման ձևին կոշտ է արձագանքել.

«Կոչ են անում այս դահլիճում պահպանել կոռեկտության սահմանները: Քաղաքական խմբակցությունն ունի իրավունք արտահայտել դիրքորոշում, և որևէ մեկին իրավունք չի վերապահվում տալ գնահատական՝ ընդհուպ հասկանում եք, չեք հասկանում, կամ այսպես, կամ այնպես, քվեարկելու ենք այդպես։ Ձեր համար լավ է, թե վատ՝ ձեր խնդիրն է»,-ասել է Գորգիսյանը: