ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
«Իմ քայլի» պատգամավոր Աննա Կապապետյանի ներկայացրած նախագիծը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին ԱԺ-ն չի ընդունել։ Նախագծին դեմ է քվեարկել 14 պատգամավոր, կողմ՝ 66, 20-ը ձեռնպահ էին։
Նախքան քվեարկությունը՝ վարման կարգով ելույթ է ունեցել պատգամավոր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:
«Առաջարկություն էինք ներկայացրել, որ քաղաքական խմբակցությունների ղեկավարները նույնպես մասնակցություն ունենան Անվտանգության խորհրդում, ինչն ընդունված է խորհրդարանական երկրներում: Այն փաթեթը, որը ներկայացված է, ամբողջական լուծում չի առաջարկում, մեր առաջարկությունները մերժել են, և մենք դեմ կքվեարկենք»,-հայտարարել է Տարոն Սիմոնյանը:
Աննա Կարապետյանը պարզաբանել է, որ Սահմանադրությունը թույլ չի տալիս, և եթե այդքանից հետո չեն հասկացել ու դեմ են քվեարկելու, իրենց իրավունքն է:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն արտահայտման ձևին կոշտ է արձագանքել.
«Կոչ են անում այս դահլիճում պահպանել կոռեկտության սահմանները: Քաղաքական խմբակցությունն ունի իրավունք արտահայտել դիրքորոշում, և որևէ մեկին իրավունք չի վերապահվում տալ գնահատական՝ ընդհուպ հասկանում եք, չեք հասկանում, կամ այսպես, կամ այնպես, քվեարկելու ենք այդպես։ Ձեր համար լավ է, թե վատ՝ ձեր խնդիրն է»,-ասել է Գորգիսյանը: