Unibank

Unibank Mobile

Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ․ Ծառուկյանը՝ միասեռականների՝ երեխա որդեգրելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկի, այն է՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը, հայտարարել է, որ պատգամավորը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։

«Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», - ասել է Ծառուկյանը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի և ԲՀԿ պատգամավորի միջև, Ծառուկյանն ասել է, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել:

Հարցին` կիսո՞ւմ է Արման Աբովյանի հայտարարությունը, թե Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք․․․ Անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:»:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս