ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ԱԺ ամբիոնից Գևորգ Պետրոսյանի առաջարկի, այն է՝ Հայաստանում օրենքով արգելել նույնասեռականների և սեռափոխվածների միասեռ ամուսնությունները և նրանց երեխա որդեգրելու իրավունքը, հայտարարել է, որ պատգամավորը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։
«Կարող եք 7 անգամ միացնել նայել, որևիցե վիրավորական բան չկա», - ասել է Ծառուկյանը:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ այդ հարցի քննարկման ժամանակ մեծ աղմուկ բարձրացավ ԱԺ նախագահի և ԲՀԿ պատգամավորի միջև, Ծառուկյանն ասել է, որ իրենք ոչ մի աղմուկ չեն բարձրացրել:
Հարցին` կիսո՞ւմ է Արման Աբովյանի հայտարարությունը, թե Գևորգ Պետրոսյանին հալալ է այս հարցը օրակարգ բերելու համար, Գագիկ Ծառուկյանն ասել է. «Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համսեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է լինել: Մենք ավանդական ազգ ենք: ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է: Թող ասեն՝ մենք հետամնաց ենք․․․ Անկախ ամեն ինչից՝ այդ արգելքը պետք է ամրագրված լինի օրենքով:»: