ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ընդերքօգտագործման ոլորտի իրական սեփականատերերի մասին օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:  ԱԺ-ն նախագիծն ընդունեց 94 կողմ և 1 ձեռնպահ ձայնով:

Նախագծերի փաթեթը մասնավորապես առաջարկում է, որ ընդերքօգտագործման ոլորտում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր համարվեն նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների անդամ ֆիզիկական անձինք: 

Նախագիծն առաջարկում է՝ իրական սեփականատերերի հայտարարագրի կամ իրական սեփականատերերի վերաբերյալ փոփոխված տեղեկությունների վերաբերյալ քաղվածք ներկայացնելու պարտավորություն ունեցող իրավաբանական անձանց դեպքում իրական սեփականատերերի հայտարարագիր լրացնելիս իրական սեփականատեր են համարվում  նաև տվյալ ընկերության կառավարման միանձնյա և կոլեգիալ մարմինների (բաժնետերերի ժողով, խորհուրդ և գործադիր մարմին) անդամ ֆիզիկական անձինք: