Հարթաշեն-Խնձորեսկ հատվածում «ԿամԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 12-ին, ժամը 21:33-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հարթաշեն-Խնձորեսկ ավտոճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գարուն Ի., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին եւ ուղեւոր՝ Դավիթ Հ.-ին (ծնված 1986 թ.) տեղի ուժերով տեղափոխել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները Դավիթ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գարուն Ի.-ի առողջական վիճակը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը: