Unibank

Unibank Mobile

Ոսկեվազում գայլերը հոշոտել են անապահով ամուսինների 25-ից ավելի մայրացու ոչխարներին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

գայլ

Նոյեմբերի 13-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 03:00-ից 03:30-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեվազ գյուղի Արագածի 7-րդ նրբանցքի 12 տան բնակիչ, 67-ամյա Գրիշա Պետրոսյանը ձայներ է լսել, ապա տանից դուրս գալով՝ նկատել է գայլին և ձեռքին եղած եղանը շպրտել գայլի ուղղությամբ: Գայլը դիմել է փախուստի, ինչից հետո Գ. Պետրոսյանն ու նրա կինը՝ 61-ամյա Սուսաննա Պետրոսյանը, հայտնաբերել են, որ իրենց տան դիմաց գտնվող, իրենց պատկանող ոչխարների մեծ մասը հոշոտված են: Դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։ 

Ամուսինները այդ ժամին կատարվածի մասին տեղուկությունը փոխանցել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել են ոստիկանության ծառայողները և արձանագրել են փաստը:

Համայնքի ղեկավարի կանչով ժամանել է համայնքի անասնաբույժ Հրայր Ներսիսյանը։ Ըստ նրա՝ կան մեծ թվով ոչխարներ, որոնց մի մասը սատկել են, մյուսը՝ վիրավորվել, մեծ մասն էլ ապրելու ենթակա չէ: Մի քանի վիրավոր ոչխարների մորթ են արել, պարզվել է՝ մորթված մայր ոչխարների ընկերքում կան զույգ գառներ: 

Աղբյուրը նշում է, որ տուժած ամուսինների հարևաններն ասել են, որ ամուսիններով սոցիալապես անապահով վիճակում են:

«Ունեն առողջական լուրջ խնդիրներ, ընտանիքն էլ բաղկացած է 12-ից ավելի անդամներից: Իրենց գոյությունը պահպանում էին էս ոչխարները պահելով և ստացած եկամուտի մեծ մասը ծախսում էին դեղերի վրա, քանի որ առողջական խնդիրներ ունեն: Գյուղապետը առաջին պահից այստեղ է ու գիտենք, եթե ձեռքին մի շանս լինի, ինքը հաստատ կանի, բայց ուզում ենք հավատալ, որ մարզպետն ու պատգամավորը անօգնական չեն թողնի, մենք էլ մեր կողմից խնդրում ենք նրանց, որպեսզի սատար կանգնեն ամուսիններին: Գելը հոշոտել է 35 ոչխարներից 24-ին, որոնց մի մասը պետք է ծնեին: Տարիներ առաջ նմանատիպ դեպք եղել էր գյուղի ծայրամասում գտնվող հատվածում, բայց որ արդեն գյուղի կենտրոնում են գելերն իրենց սև գործն անում, այսօր ականատես եղանք»,-ասել է հարևաններից մեկը:

Ըստ աղբյուրի՝ համայնքի ղեկավար Հ. Հովհաննիսյանը խոսել է նաև նշված համայնքից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Սերգեյ Մովսիսյանի հետ, որը խոստացել է հնարավորության սահմանում օգնել տուժած ընտանիքին: Համայնքի ղեկավարն ու մարզպետն էլ նույնպես պատրաստակամություն են հայտնել օգնության ձեռք մեկնել:
 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս