Ծառուկյանը Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն առաջարկում է հայկական օրենք ընդունել

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն առաջարկում է Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն բռնության դեմ ուղղված օրենք ընդունել, եթե կա դրա անհրաժեշտությունը։ Ըստ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ն դեմ է Ստամբուլյան կոնվենցիային, քանի որ տողատակեր կան այնտեղ։ 

«Եթե դրանով ուզում եք ասել, թե բռնության դեմ եք պայքարում, ձեր ցավը տանեմ, բերեք մեր հայկական ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Ես ասում եմ՝ խնդիր չկա, եկեք մերը ստեղծենք, ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով մենք դա չենք ընդունում», - ասել է Ծառուկյանը: