ԱՄՆ-ում սառնամանիքներ են․ գերազանցվել է 1986 թ․ ռեկորդը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News 

ԱՄՆ արևելյան մասում սառնամանիքներ են։  Չիկագոյում օդի ջերմաստիճանը հասել է -13-ի՝ գերազանցելով 1986 թ․ ռեկորդը:  Այս տարածաշրջանում սառը հոսանքները բնորոշ են հունվարին։

Որոշ մասերում՝ Բուֆալոյում կամ Դեթրոյթում տեղումների մակարդակը հասել է 25 սմ-ի:

Սաստիկ ցրտերի պատճառով փակվել են դպրոցներ և հաստատություններ օդանավակայաններում չեղարկվել են հազարավոր չվերթներ։