ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ԱՄՆ պետքարտուղարի Արևմտյան կիսագնդի հարցերով օգնականի պաշտոնակատար Մայքլ Կոզակը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ընդդիմության սենատոր Ժանին Անյեսին ճանաչում է Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար:
«Մենք հույս ունենք աշխատել նրա և Բոլիվիայի այլ իշխանությունների հետ, մինչդեռ նրանք պետք է հնարավորինս շուտ կազմակերպեն ազատ և արդար ընտրություններ՝ համաձայն Բոլիվիայի Սահմանադրության», - իր Twitter-ի էջում գրել է ԱՄՆ ներկայացուցիչը։