Ֆեմինիստները Փարիզում տապալել են Պոլանսկու ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Պոլանսկի

Փարիզում ֆեմինիստները տապալել են ռեժիսոր Ռոման Պոլանսկու «Սպա և լրտես» ֆիլմի նախնական ցուցադրությունը: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով  France Info-ին։

Շուրջ 40 ակտիվիստ արգելափակել է կինոթատրոնի մուտքը, պարզել  պաստառներ և կոչ արել բոյկոտել ռեժիսորի ֆիլմը:

Ավելի վաղ ֆրանսիացի դերասանուհի և լուսանկարիչ Վալենտին Մոնյեն մեղադրել է Պոլանսկուն 1975 թվականին իրեն իբրև բռնաբարելու համար: Ըստ կնոջ պատմածների՝ դեպքը տեղի է ունեցել, երբ նա մեկնել էր Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրերից մեկը՝ հանգստի որտեղ գտնվում էր նաև ռեժիսորը։ Երբ երկուսով մնացել են առանձին ռեժիսորը ֆիզիկական մերձեցման առաջարկ է արել։ Աղջիկը մերժել է ռեժիսորի առաջարկը, բայց շարունակել է շփումը: Նույն օրվա երեկոյան ռեստորանում ընթրիքից հետո վերադարձել են տնակ, ինչից հետո ռեժիսորը բռնաբարել է Մոյնեին: 

Պոլանսկուն ավելի վաղ ևս մեղադրել էին մեկ այլ բռնաբարության համար: Այս անգամ 1977 թվականին Պոլանսկու զոհն էր դարձել Սամանթա Գեյմերը: Դատախազի խոսքով` 13-ամյա ամերիկուհուն շամպայն և թմրանյութ տալուց հետո ռեժիսորը սեռական ոտնձգություն է կատարել երեխայի նկատմամբ: Պոլանսկին ավելի ուշ ընդունել է մեղքը և համաձայնվել անցնել հոգեբուժական փորձաքննություն, որը դատական գործընթացի մի մասն էր կազմում: Սակայն փախուստի է դիմել Եվրոպա՝ իմանալով, որ դատավորը կարող է չեղարկել պայմանավորվածությունը և երկար ժամանակով նրան բանտ նստեցնել: