Unibank

Unibank Mobile

Գեներալ Վարդան Եղիազարյանն ասաց՝ 30 հազար մարդ դուրս գա փողոց, կլարի վարչախմբին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա Ծռեր» խմբի անդամների գործով դատավարությունը։ 

Նոյմբերի 13-ի դատական նիստում հարցաքննվեցին Գագիկ Եղիազարյանը, Սեդրակ Նազարյանը։
Գագիկ Եղիազարյանն իր ցուցմունքում նշեց, որ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանների ազատության սահմանափակում չի եղել, և ոստիկանները ազատ տեղաշարժվել են։

«Օրինակ, ո՞վ էր գեներալ Վարդան Եղիազարյանին ստիպում մնալ գնդի տարածքում, նա ցանկացավ գնալ, գնաց։ Վարդան Եղիազարյանը խրախուսում էր մեզ, մեր ընկերների հետ ունեցած զրույցում ասաց, եթե 30 հազար մարդ դուրս գա փողոց, կարող է լարել վարչախմբին», - նշեց Գագիկ Եղիազարյանը։ 

Նշենք, որ Սեդրակ Նազարյանի հարցաքննության ընթացքում վեճ սկսվեց Զարուհի Փոստանջյանի և դատավորի միջև, երբ դատավորը Նազարյանին հարց ուղղեց ՊՊԾ գնդի ոստիկանի մահվան հանգամանքների մասին։ 

«Գագիկ Մկրտչյանը վիրավորվել է հերթապահ մասի զինանոցի միջանցքում։ Լսել եմ կրակոցի ձայնը, բայց չեմ տեսել, թե ով է կրակել, որովհետև մթություն էր, տարածքը տեսանելի չէր», - իր ցուցմունքի մեջ հայտնեց Նազարյանը։

Դատական նիստի ընթացքում Սմբատ Բարսեղյանը հրաժարվեց ցուցմունք տալ, որից հետո դատարանը ընդմիջում հայտարարեց։ Դատական նիստի վերսկսվելուց հետո կհրապարակվեն մեղադրողների դիրքորոշումները։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։
Հիշեցնենք նաև, որ ՊՊԾ գունդը զավթելու և նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Սոնա Գրիգորյան 

Տեսանյութեր

Live

Լրահոս