21-ամյա աղջկան առևանգած երիտասարդները ձերբակալվել են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Ոստիկանություն

Նոյեմբերի 12-ին, ժամը 13.10-ին, Չարենցավանի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան 21-ամյա քրոջը առևանգել և տարել են անհայտ ուղղությամբ:
Չարենցավանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ երեկոյան ժամը ութին քույրը հայտնաբերվել է Ալափարս գյուղի մի տանը: Նա հայտնել է, որ Չարենցավանի բնակիչ ծանոթն ընկերոջ հետ առևանգել են իրեն և իր կամքին հակառակ տեղափոխել նշված տուն:
Հետագա միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի և նրա ընկերոջ ինքնությունը: Երկուսն էլ ձերբակալվել և տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: