ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ համաձայն որի նշանակվել է Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան)»: