Ցոլակյանն այցելել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիա և Ավանի հրշեջ ջոկատ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը շրջայց է կատարել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, որտեղ ծանոթացել է ակադեմիայի տեխնիկական հագեցվածությանը, զրուցել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Ակադեմիայի գրադարանում ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը նախարար Ցոլակյանին ներկայացրել է արտակարգ իրավիճակների բնագավառի վերաբերյալ ՃԿՊԱ գրադարանում առկա հարուստ մասնագիտական գրականությունը, որը անընդհատ թարմացվում և լրացվում է ոլորտի վերաբերյալ նորանոր գրքերով:

Նախարար Ցոլակյանի հաջորդ շրջայցը Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատում էր:

Ջոկատի տեխնիկական հագեցվածության, անձնակազմի և ծառայության կազմակերպման վերաբերյալ զեկուցել է Ավանի ՀՓՋ պետ, փ/ծ փոխգնդապետ Կամո Ոսկանյանը:

Ֆելիքս Ցոլակյանը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել է հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, տվել է համապատասխան հանձնարարականներ:

1
1