Խաչատուրյան քույրերի՝ ընկերների հետ ունեցած նամակագրություններից փաստեր են հայտնվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

խաչատուրյան

Մարի, Անգելինա և Քրեստինա Խաչատուրյանների՝ ընկերների հետ ունեցած նամակագրություններից փաստեր են հայտնվել։

Բռնակալ հոր հետ հետ հաշվեհարդար տեսնելուց առաջ Խաչատուրյան քույրերից մեկը ծանոթի հետ քննարկել է  թե ինչպես «ինչ-որ բան անել, որ հայրը չքնի»:

Ըստ life.ru-ի՝ հաղորդագրությունները ջնջվել են քույրերի խնդրանքով, սակայն քննչական մարմինները վերականգնել են։

Իրավապահները մեղադրող կողմի նախաձեռնությամբ ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը: Մեղադրող կողմը մտադիր է Խաչատուրյան քույրերի ընկերներին պատասխանատվության ենթարկել աղջիկներին սպանության դրդելու համար: Առայժմ քննիչներին հաջողվել է ձեռք բերել քույրերի նամակագրության մի փոքր հատվածը:

«Այդ ․․․ սկսել է պրպտել մեր վերնազգեստները. կարծում էր՝ կրակայրիչ և ծխախոտ կգտնի: Այն էլ՝ գաղտնի: Կարծում էր՝ քնած ենք: Դե մենք խելացի ենք, ամեն ինչ թաքցնում ենք փոստարկղում», - գրել է քույրերից մեկն ընկերուհուն։

Նամակագրությունը հիմնականում բաղկացած է եղել աղջիների բողոքներից հոր արգելքների, տնային գործեր անելու պահանջների մասին: Ուշագրավ է, սակայն, 2018 թվականի հուլիսի 26-ի նամակագրությունը: Նամակագրական շփումը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը երկուսին: Հաղորդագրություններում ոմն Վ. աղջիկներին կոչ է անում «ինչ-որ բան անել, որ հայրը չքնի»:

«Մի ելք կա՝ մահը», - կատակով, թե լուրջ գրել է ընկերուհին:

Դատելով հաղորդագրություններից՝ հասցեատերը շատ չի ընդդիմացել և բազմաթիվ «սմայլ»-երով գրել՝ «Ես հետագայում իրավապահ մարմիններին այդպես էլ կասեմ՝ հաճույքի համար»:

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին վերջնական խմբագրությամբ մեղադրանք է առաջադրվել իրենց հորը 2018 թ․ հուլիսի 27-ին սպանելու համար։  Աղջիկները նրան դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Հետաքննությանը նրանք հայտնել են, որ այլևս չէին կարող հանդուրժել ծնողի բռնությունները։