ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի «Արև» հանդիսությունների սրահի դիմաց բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 26-ամյա Անդրանիկ Գևորգյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 DO 779 համարանիշի և 49-ամյա Կարապետ Մարգարյանի վարած ЗИЛ մակնիշի 35 QF 875 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներից Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեծամոր» բժշկական կենտրոն: