Ի նշան ուսանողների հետ համերաշխության՝ ԵՊՀ դասախոսները 1-օրյա գործադուլ կանեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

Ի նշան ուսանողների հետ համերաշխության՝ Երեւանի պետական համալսարանի դասախոսները մեկօրյա գործադուլ կանեն։ Այս մասին ասվել է մամուլի ասուլիսում, որին մասնակցում էին հայկական բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ ուսանողների վրդովմունքն է առաջացրել Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի նախաձեռնությունը՝ հանել հայոց լեզվի եւ պատմության պարտադիր ուսուցումը բուհերում։

Դասախոսները սպասում են խնդրի շտապ քննարկում բոլոր շահագրգիռ կողմերի, հատկապես նախարար Հարությունյանի մասնակցությամբ՝ միաժամանակ կոչ անելով ուսանողներին՝ դադարեցնել դասադուլը։

Դասախոս Արտակ Մովսիսյանը տեղեկացրեց, որ ԵՊՀ պրոֆեսորները եւ ակադեմիկոսները մինչ այդ բաց նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ինչին հաջորդեցին նախարար Հարությունյանի հայտարարությունը եւ Փաշինյանի հայտնի ուղիղ եթերը։ Այնուհետեւ ԶԼՄ-ներում հայտնվեց Մելինե Դալմուզյանի մասին ֆիլմի եւ «ՀուԶանք ու զանգ» ներկայացման ֆինանսավորման մասին տեղեկատվությունը, ինչն առաջ բերեց ուսանողների հույզերի պոռթկում։ «Ես հասկանում եմ ուսանողներին, եւ եթե ես ուսանող լինեի, ինքս էլ այդպես կանեի»,- ասաց Արտակ Մովսիսյանը։