ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News
Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը:
Ըստ Վինոգրադովի ՝ նոյեմբերի 11-ին սպառվել է քաղաքային իշխանությունների հուշատախտակն ապամոնտաժելու համար խոստացած ժամանակ, սակայն չեն արել այն, և պատգամավորը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:
Չհամակերպվելով դեպքերի նման ընթացքին Վինոգրադովը դրսևորել է ակտիվ քաղաքացիական կեցվածք և սևով ներկել հուշատախտակը։