Քաղաքային դումայի պատգամավորը սևով է ներկել Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Վինոգրադով

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում Գարեգին Նժդեհի պատվին կանգնեցված հուշատախտակը:  

Ըստ Վինոգրադովի ՝ նոյեմբերի 11-ին սպառվել է քաղաքային իշխանությունների հուշատախտակն ապամոնտաժելու համար խոստացած ժամանակ, սակայն չեն արել այն, և պատգամավորը «որոշել է հարցը լուծել «ինքնուրույն»:

Չհամակերպվելով դեպքերի նման ընթացքին Վինոգրադովը դրսևորել է ակտիվ քաղաքացիական կեցվածք և սևով ներկել հուշատախտակը։