ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս․ Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

 «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«ՀՔԾ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու պահանջս

Այսօր ՀՔԾ-ից ստացա հանցագործության մասին հաղորդմանս պատասխանը և, «ի զարմանս» ինձ, մերժել են քրեական գործ հարուցել քր.օր.-ի 181-րդ հոդվածով: Բնականաբար ՀՔԾ սույն որոշումը կբողոքարկեմ բոլոր հնարավոր ներպետական ատյաններում, իսկ ամենավերջում վստահաբար Նիկոլ Փաշինյանի կատարած բազմաթիվ հանցանքներին կգումարվի նաև 181-րդ հոդվածի հատկանիշները ուղղակի Նիկոլին զուգահեռ պատասխանատվության կենթարկվի նաև ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննիսյանը»: