Հեղափոխությունից հետո հայ ընտանիքում ապագայի նկատմամբ դրական սպասումը մեծացել է․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Նիկոլ

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյակների ընթացքում Հայաստանում ծնված երեխաների թիվը գերազանցել է անցյալ տարվա նույն ժամանահակահատվածում արձանագրված ցուցանիշը:

Ըստ վարչապետի ներկայացրած վիճակագրության՝ եթե անցյալ տարվա այդ ժամանակահատվածում ծնվել էր 18 հազար 258 երեխա, ապա այս տարվա երկրորդ և երրորդ եռամսյանկների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմել է կազմել է 18 հազար 493, կամ 235-ով ավելի:

«Ծնունդների թվի աճը մեծ չէ անշուշտ, սակայն պետք է հաշվի առնել, որ անցած առնվազն 5 տարիներին այդ ցուցանիշը մեղմ ասած գահավիժում էր, ինչը ակնհայտ է դառնում բերված գծապատկերի ուսումնասիրությունից:

Այսպիսով կարող ենք արձանագրել, որ հեղափոխությունից հետո հայկական ընտանիքներում ապագայի նկատմամբ դրական սպասումները մեծացել են և համապատասխան ժամանակ էր անհրաժեշտ որպեսզի այդ սպասումները ակներև դառնային լույս աշխարհ եկած երեխաների թվի աճի տեսքով:

Սրան ավելացնենք, որ հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում»,-գրել է նա: