Unibank

Unibank Mobile

2020թ. պետական բյուջեով բազմաթիվ անհասկանալի ծախսեր են նախատեսված․ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

1

«2020թ. պետական բյուջեով բազմաթիվ անհասկանալի ծախսեր են նախատեսված, հստակ չէ դրանց հիմնավորվածությունը, թափանցիկ և արժանահավատ չեն»,- ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Մասնավորապես, պետական բյուջեից ֆինանսավորվող «այլ ծախսեր» հոդվածում 3 մլրդ 782 միլիոնը չի հասկացվում` ինչի համար է: Սա ոչ թափանցիկ գործելաոճ է»,-նկատեց նա՝ անհասկանալի համարելով նաև օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի «այլ ծախսեր» հոդվածը․

«Դրա համար նախատեսված է 11 մլրդ 856 միլիոն դրամ: Կրկին անհասկանալի է, թե ինչ ծախսեր են, որոնք բացվածք չունեն, և մենք չգիտենք` ինչի համար պետք է ծախսեր իրականացնենք»։

Բագրատյանի գնահատմամբ՝ խնդրահարույց է նաև գիտության ոլորտին հատկացվող բյուջեի 1.5 մլրդ դրամ թերֆինանսավորումը․ «Եթե մենք համարում ենք, որ տնտեսություն պետք է անցկացնենք գիտելիքահեն գործառույթով և գիտելիքահենքությունը պետք է ապահովենք գիտության նկատմամբ վերաբերմունքով, և մենք 1.5 մլրդ դրամ նվազեցնում ենք հատկացվող ծախսերը, այլևս գիտության պահպանման խնդիր ենք լուծում: Այսինքն` ընդամենը աշխատավարձ ստանան, կարողանան հացի խնդիր լուծել: Գիտությունն այդպես չեն զարգացնում»:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանն էլ սոցիալական ոլորտի հատկացումներին անդրադառնալով ասաց․

«Մենք ունենք 2019 թ. պետական բյուջեով կատարված որոշակի ծրագրեր, և նույն ծրագրերը նույնությամբ նախատեսել ենք 2020 թ.: Պետական քաղաքականությունը սոցիալական ոլորտում միանշանակ պետք է միտված լինի աղքատության հաղթահարմանը, և զբաղվածության ոլորտում իրականացվող այդ ծրագրերը պետք է խթան լինեն, որ Հայաստանի Հանրապետությունում հաղթահարվի աղքատությունը»,-ասաց պատգամավորը` նշելով, թե զբաղվածության ոլորտում  1 մլրդ 820 մլն-ի ծրագիր է իրականացվում, բայց որևէ ծրագրի վերաբերյալ չկա որոշակի վերլուծություն:

«Այս բոլոր ծրագրերը, կարելի է ասել, անարդյունավետ ծրագրեր են: Դրանց մեջ եղել են այնպիսիք, որ նույնիսկ ժամանակին հանվել են` ոչ արդյունավետ լինելու պատճառով, սակայն, չգիտես ինչու, այսօր նույնպես հայտնվել են 2020 թ. պետական բյուջեում»,- եզրափակեց իր միտքը պատգամավորը։

Տեսանյութեր

Live

Լրահոս