Կներկայացվի ԵԱՏՄ-ում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

«Դեկտեմբերին կներկայացվի Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը»,- լրագրողների հետ հանդիպմանը Երեւանում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրիդնեւը։

Նրա խոսքով՝ ռոումինգի չեղարկումը նոր ազդակ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացներին Միությունում, բայց դրա համար անհրաժեշտ է մշակել անհրաժեշտ հարցերը, համաձայնեցնել դրանք բոլոր մասնակից երկրների հետ։ «Կարեւոր է նաեւ հաղթահարել նորմատիվ սահմանափակումները, որոնք հաճախ արգելակում են ԵՏՄ-ում այս կամ այն նախագծի իրականացումը»,- նշել է նա։