Իսպանիայի ոստիկանությունը փնտրում Է Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարին

 ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13, 24News

Ուգո

Իսպանիայի ազգային ոստիկանությունն առայժմ չի կարող հայտնաբերել Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար (2004 – 2008) Ուգո Կարվախալին, որին պետք Է հանձնեն ԱՄՆ-ին: Այդ մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են թագավորության իրավապահ մարմիններից։

«Այս պահին մենք տեղեկություններ չունենք նրա գտնվելու վայրի մասին»,- հստակեցրել են ոստիկանությունում:

Ինչպես տեղեկացրել Է France-Presse (АFP) գործակալությունը, Իսպանիայի Ազգային դատական կոլեգիան թույլատրել Է Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին: Այդ վճիռը հետևել Է դատախազության կողմից Կարվախալի արտահանձնումն ԱՄՆ-ին մերժելու՝ դատարանի վճռի բողոքարկումից հետո, վճիռ, որը կայացվել Էր այս տարվա սեպտեմբերին:

Սեպտեմբերի 16-ին հայտնի Է դարձել, որ դատական կոլեգիան մերժել Է Կարվախալի արտահանձնումը, ինչի հետանքով որոշում էր կայացվել նրան կալանքից ազատ արձակելու մասին։ Վենեսուելայի ռազմական հետախուզության նախկին ղեկավարն ԱՄՆ-ի պահանջով ապրիլին Իսպանիայում ձերբակալվել Էր թմրավաճառության հետ կապված գործով:

2008 թվականին ԱՄՆ ֆինանսների նախարարությունն Ուգո Կարվախալին մտցրել Է պատժամիջոցների ցուցակ՝ կոլումբական «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» ապստամբական խմբավորման թմրանյութերի ապօրինի շրջանառության ֆինանսավորման համար։ Խմբավորմանն ԱՄՆ Պետդեպարտամենտը 2001 թվականին մտցրել Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակը:

Կարվախալը եղել Է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի (1954 – 2013) զինակիցը: Նա դատապարտել Է Բոլիվարյան Հանրապետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի կառավառումը և փետրվարին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին ճանաչել երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։